News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում բրիտանական կառավարության ձեռնարկած գործողություններն ուղղված են իրավիճակի հետագա սրմանը, վստահություն է հայտնել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը։ Նա Լոնդոնի դիրքորոշումն «ջայլամի» է անվանել եւ վստահություն է հայտնել, որ բրիտանական իշխանությունները փորձում են վնասել Մոսկվային։ Դիվանագետը նշել է, որ Ուկրաինայում բրիտանական հականավային համակարգերը կարող են օրինական թիրախ դառնալ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի (ԶՈՒ) համար։

Դեսպանը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի մոտ «այնպիսի պատկեր է ստեղծվում, ինչպիսին, ըստ երեւույթին, երեւում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բունկերից»։ Ըստ պարոն Կելինի՝ այդ պատկերացումների հիման վրա Լոնդոնը որոշումներ է կայացնում եւ հայտարարություններ անում, որոնք հակասում են իրականությանը։ «Դա ջայլամի դիրք է, դա անզորությունից ու կույր զայրույթից գլուխն ավազի մեջ թաքցնելու փորձ է։ Այդ սխալ որոշումները շատ վտանգավոր են, քանի որ ուղղված են կոնֆլիկտի շարունակմանը, դժկամությանն աշխատելու կարգավորման օգտին։ Դրանք վկայում են մեր կողմին հնարավորինս վնասելու ցանկության մասին»,- ՏԱՍՍ-ին ասել է Անդրեյ Կելինը։

Նա պնդում է, որ Ուկրաինայի իշխանությունները իրավիճակի վերահսկողությունը հանձնել են արեւմտյան գործընկերներին։ Դեսպանի խոսքով՝ բրիտանական ղեկավարության արտահայտած որոշումներն ու գաղափարները «ուղղված են իրավիճակի սրմանը, հետագա էսկալացմանը»։ Պարոն Կելինը նշել է, որ Մեծ Բրիտանիայի կողմից հայտարարված հեռահար հրետանային զենքերի եւ հականավային համալիրների մատակարարումներն օրինական թիրախ կդառնան Ռուսաստանի զինված ուժերի համար Ուկրաինայում հայտնվելու դեպքում, գրում է «Կոմերսանտ»-ը:

«Սպառազինությունների ցանկացած մատակարարում իր բնույթով ապակայունացնող է, հատկապես՝ նրանք, որոնց մասին խոսել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը: Դրանք սրում են իրավիճակը, էլ ավելի արյունոտ են դարձնում այն։ Դրանք, ըստ երեւույթին, նոր, բավականին բարձր ճշգրտության զենքեր են։ Իհարկե, դրանք օրինական թիրախներ կդառնան մեր զինված ուժերի համար, եթե հատեն Ուկրաինայի սահմանը»,- շեշել է  դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին ասել է, թե ինչ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ գերիների «բոլորը բոլորի համար» ձևաչափով փոխանակում
Զելենսկին բացատրել է, որ բանտարկյալներին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու հարցը կլինի այն հարցերից մեկը, որը կքննարկվի Շվեյցարիայում կայանալիք հիմնադիր խաղաղության գագաթնաժողովում...
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ամենաշատ