News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան չեղարկել է Թուրքիա պաշտպանական արտադրանքի արտահանման արգելքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Կանադան նույնպես քննարկում է արգելքը մեղմելու հարցը։

Չավուշօղլուն այս մասին հայտարարել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, հաղորդում է Yeni Şafak-ը։

Նա նաեւ հայտնել է, որ զրուցել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի հետ։

«Մեծ Բրիտանիան հանել է արտահանման սահմանափակումները։ Մեզ դա գոհացնում է»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ մտահոգիչ հարցերից մեկը հայրենական արտադրության թուրքական հինգերորդ սերնդի TF-X կործանիչի շարժիչների գնումն է։

Ավելի վաղ The Guardian-ը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան 2019թ․ հոկտեմբերին կասեցրել է Թուրքիային զենքի արտահանման լիցենզիաների տրամադրումը։

TF-X ծրագիրը, որը մեծապես կախված է արտասահմանյան տեխնոլոգիաներից, մեկնարկել է այն բանից հետո, երբ Թուրքիան դուրս է մնացել F-35 կործանիչների ծրագրից՝ ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի գնման պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ