News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գիտնականները մասամբ բացահայտել են սիցիլիական «Քնած գեղեցկուհու» մումիայի գաղտնիքը: Նրա անունը Ռոզալիա Լոմբարդո է եղել, եւ նա մահացել է 2 տարեկանում 1920 թ.: Նրա մարմինն այնքան լավ է պահպանվել, որ աղջիկը նման է ճենապակյա տիկնիկի, գրում է МК-ն:

Մահացած աղջնակի մարմինն ապակյա դագաղում պահպանել հրամայել է հուսահատ հայրը, որը գեներալ Մարիո Լոմբարդոն էր: Զմռսագործ Ալֆրեդ Սալաֆիան կատարել է վերջինիս խնդրանքը՝ գաղտնի պահելով իր ստեղծած բաղադրատոմսը:

Գիտնականներին վերջապես հաջողվել է պարզել, որ աղջկա մարմինը պատվել է գլիցերինի, ցինկի, քլորի եւ սալիցիլաթթվի խառնուրդով:  

Սակայն մասնագետներին դեռեւս չի հաջողվել բացահայտել մումիայի առեղծվածային գաղտնիքը: Մեկ դարի ընթացքում այն մեկ բացում, մեկ փակում էր աչքերը: Մետամորֆոզներն արձանագրվել են լուսանկարների միջոցով: Որոշ իտալացիներ վստահ են, որ դա պարանորմալ երեւույթ է:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ