News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար եւ SpaceX ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը վստահություն է հայտնել, որ մարդիկ վերջիվերջո կարողանալու են հավերժ ապրել՝ իրենց ուղեղը վերբեռնելով ռոբոտներում, փոխանցում է CNBC-ն:

«Կարծում եմ, որ դա հնարավոր է»,- ասել է 50-ամյա Մասկը: «Այո, մենք կարող էինք վերբեռնել այն ամենն, ինչ, մեր կարծիքով, մեզ այդքան եզակի է դարձնում: Եթե դու այլեւս քո մարմնում չես, դա որոշակիորեն նշանակություն կունենա, սակայն ինչ վերաբերում է հիշողությունների, մեր ինքնության պահպանմանը, կարծում եմ, որ մենք կկարողանայինք դա անել»,-  ասել է գործարարը:

Մասկի խոսքով՝ նման տեխնոլոգիան կդառնա համակարգչային հիշողության ժամանակակից ձեւերի մշտական էվոլյուցիան: «Մեր հիշողությունները պահպանվում են մեր հեռախոսներում եւ համակարգիչներում՝ լուսանկարների եւ տեսանյութերի տեսքով: Համակարգիչներն ու հեռախոսներն ընդլայնում են մեր շփման հնարավորությունները՝ թույլ տալով անել բաներ, որոնք նախկինում հրաշքներ կհամարվեին»,- ասել է նա:

Մարդկային կյանքի երկարացման հայեցակարգը՝ սինթետիկ մարմիններում գիտակցության վերբեռնման միջոցով, տասնամյակներով եղել է գիտական ֆանտաստիկայի անբաժան մասը, 1964 թ. «Դյունա» գիտաֆանտաստիկ վեպում նույնպես նկարագրվում են նման արարածներ: Որոշ փորձագետներ այսօր կարծում են, որ «մտքի վերբեռնման» տեխնոլոգիան կարող է մի պայծառ օր իրականություն դառնալ:

Մասկի ներկայիս ստարտափերից մեկը՝ Neuralink-ն աշխատում է «ուղեղ-մեքենա ինտերֆեյս» ստեղծելու ուղղությամբ, որը, Մասկի խոսքով, մի օր թույլ կտա մարդկանց «պահպանել հիշողությունները որպես պահեստային պատճեն եւ վերականգնել դրանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ