News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ տեղի է ունեցել կենտրոնական խորանի Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերով նոր սրբապատկերի օծման և կախման արարողությունը: Նախաձեռնության հեղինակը ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն է:

«Արցախպրես»-ի հետ զրույցում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասել է, որ, ընդունված կարգի համաձայն, Հայ Առաքելական եկեղեցու սուրբ սեղանները Աստվածամոր պատկերով պետք է զարդարված լինեն:

«Անշուշտ, ունենք ավանդական սուրբ սեղաններ, բայց, ընկալյալ կարգի համաձայն, սուրբ սեղանը անպայման պետք է զարդարված լինի Աստվածամոր` Փրկչի՝ մանուկ Հիսուս Քիստոսին գիրկը առած նկարով: Աշխարհի բոլոր նշանավոր թանգարաններում այդպիսի նկար կա, բայց շատերը օծված չեն։

Թող Արցախի Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությունը լինի ուսուցողական մի քայլ բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են ճշմարտությունն ու այդ ճանապարհով ուզում են դառնալ նվիրյալներ ու բարեգործներ: Եվ թող հայերի համար շատ սիրելի Աստվածամայրը իրապես իր աստվածային հովանու ներքո պահի և պահպանի անմահության ճանապարհով քայլող հայ ազգին, Արցախն ու նրա բնակիչներին»,-նշել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբապատկերի օծման արարողությունից հետո Մայր տաճարում հավատավորների մասնակցությամբ միասնական աղոթք է հնչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ