News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


1998 թվականի լետմոտիվն այն էր, որ լեւոն Տեր-Պետրոսյանը ընդունելի էր համարում, որ Արցախի հարցը լուծվի փուլային տարբերակով, Սերժ Սարգսյանը, Ռուբերտ  Քոչարյանը, ԼՂ իշխանությունները ասում էին՝ ոչ, հարցը պետք է լուծվի փաթեթային տարբերակով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն բանակցային թուղթը, որ իմ սեղանին դրված է, վերնագիրը եղել է հետեւյալը. «ԼՂ կարգավորման առաջին փուլի եւ հետագա քայլերի մասին»: Այսինքն այն մարդը, որն ասել է, որ փուլային լուծումը պարտվողականություն է, 2018-ին բանակցային սեղանին թողել է մի թուղթ, որի վերնագիրը դա է: Այսինքն փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել հանգել է նորից փուլային լուծման: Բայց այդ փուլային լուծման մեջ այնքան տրոհումներ կան: Դա փուլային տարբերակ չէր, հիպերփուլային տարբերակ էր:

Բայց միշտ հաշվի առեք, որ հարց է՝ Ադրբեջանը այս ամեն ինչի հետ համաձայն է, թե ոչ: Ասում են՝ Ղարաբաղի հարցը մենք սենց կլուծեինք, նենց կլուծեինք: Ժողովուրդ ջան, լուծեիք: Նրանք չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով 2016-ին բանակցային գործընթացին, Փաշինյանն ասաց. «Համանախագահները հունվարին ներկայացնում են բանակցային փաթեթ, որի իմաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Հայկական կողմը բնականաբար, մերժում է, որից 2 ամիս հետո տեղի է ունենում ապրիլյան պատերազմը: Դրանից հետո հուլիսին ներկայացվում է երկրորդ փաթեթը, որտեղ արձանագրվում է, որ Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Օգոսոտոսին ներկայացվում է երրորդ փաթեթը, որտեղ ավելանում է նոր բաղադրիչ. Ավելանում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նախագիծ: Սա նշանակում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից: Դա արդեն միջազգային հանրությունը պետք է լուծի եւ պետք է լուծի մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Արցախում 1988-ի դրությամբ եղել են ադրբեջանցիների: Իրենց ընկալմամբ հնարավոր չի այդ հարցը հասցեագրել առանց ԼՂ ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության: Դա բանակցային փաթեթում կա:  Այդտեղ չի եղել տարբերակ, որը մեզ համար լինի անընդունելի, իսկ Ադրբեջանը ասի, այո՛, ինձ  համար ընդունելի է»,-հյտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն այդ մասին այս ամբիոնից է ասել. «Ինձ ասում են այդ ինչպես եղավ, որ 2019 թվականին ընկաք թակարդը: Թակարդը ընկնելն այն էր, որ հայտնվում է մի բանակցային փաթեթ, որտեղ Հայաստանից ակնկալվում է, որ արդեն 7 շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, որի մասին անոնս է արել Սերժ Սարգսյանը այս ամբիոնից: Դա իր վերջին բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019 թվականին մենք բանակցություն նույնիսկ սկսած էլ չեն եղել, բովանդակային բանակցությունների մասին չենք խոսել ընդհանրապես:

Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- ասաց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Ամենաշատ