News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թաիլանդն արգելել է ավանդական ջրային մարտերը։ Թաիլանդի իշխանություններն արգելել են ջրի օգտագործումը Սոնգկրանի ազգային տոնի ժամանակ՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, հաղորդում է Mirror-ը։

Անցած շաբաթ զբոսաշրջիկներն ու տեղացիները սկսել են մեկնել երկրի մայրաքաղաք Բանգկոկ՝  նշելու ազգային տոնը, որը համընկնում է Թաիլանդի Նոր տարվա մեկնարկի հետ: Ավանդաբար այս օրը մարդիկ դիտարժան ջրային մարտեր են անցկացնում՝ իրար վրա լի դույլերով ջուր լցնելով։

Կանոնները խախտելու համար մարդկանց սպառնում է տուգանք՝ 100 000 բաթիի չափով, ինչպես նաեւ մինչեւ երկու տարվա ազատազրկում՝ հակաքովիդային միջոցները չկատարելու համար։

  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ