News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իրավապահ մարմիններն Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային հեռացրել են Ֆրանկֆուրտ-Դետրոյթ չվերթից ՝ համավարակի պայմաններում պաշտպանիչ դիմակ կրելուց հրաժարավելու պատճառով: Այս մասին ուրբաթ հայտնել է МКД.МК հյուսիսմակեդոնական պորտալը:

Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ֆրանկֆուրտի օդանավակայանում անցյալ տարվա դեկտեմբերին, երբ ալբանացի վարչապետը սպասելիս է եղել դեպի Դետրոյթ թռիչքին:

Պորտալի փոխանցմամբ՝ բորտուղեկցորդների թիմը, ինչպես նաեւ ինքնաթիռի հրամանատարը պնդել են, որ Ռաման հետեւի ընդհանուր համաճարակաբանական կանոններին, սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է դիմակ կրել: Արդյունքում, չվերթի ուղեւորների վկայության համաձայն, ոստիկանություն է կանչվել, որն էլ որոշում է կայացրել թռիչքից հեռացնել Ռամային եւ նրա պատվիրակության անդամներին, որոնք տասն էին:

Վերջնական արդյունքում, Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո Ռաման համաձայնել է տեղի իշխանությունների պահանջին: Այդպիսով, խնդիրը կարգավորվել է, եւ ողջ կառավարական պատվիրակությունը հաջորդ չվերթով մեկնել է Դետրոյթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ