News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արցախի համար կա հստակ սահմանված գիծ՝ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին NEWS.am-ի՝ «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ» հաղորդաշարի ընթացքում  հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը։

«Այս պարագայում շատ բնական էր Արցախի քաղաքական ամենակարեւոր մարմնի արձագանքը Հայաստանի խորհրդարանում հնչեցրած մտքերին։ Հստակ սահման է գծված, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հստակեցնում ենք դիրքորոշումը այսպես՝ Արցախի ժողովրդի իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար Արցախը երբեւէ եւ որեւէ կարգավիճակ չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում։ Ամենացածր նշաձողը, որը կարող ենք դնել այն է, որ Արցախի ժողովրդի իրավունքները չեն կարող լինել առանց ինքնորոշման իրավունքի։ Սրանից այն կողմ այլ իրավունք չկա»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Արցախի ժողովրդի իրավունքների մեջ մտնում է հենց ինքնորշման իրավունքը՝ անգամ եթե որեւէ շեշտադրում դրան չի կատարվում։ Հակառակը մտածելը, ըստ նրա՝ մոլորություն է։

«44-օրյա պատերազմի ռազմական հանցագործությունները եւ ցեղասպանական ակտերը հստակ ցուցիչ են, որ Արցախի ժողովուրդը, գտնվելով Ադրբեջանի կազմում, չի կարող ունենալ երաշխավորված իրավունքներ, անգամ եթե Արցախում տեղակայվեն ամենամարտունակ խաղաղապահ զորքը, միջազգային կազմակերպությունները։ Սա էմոցիոնալ գնահատական չէ, սա փաստ է։ 30 տարի շարունակ հայատյացությամբ մեծացած սերունդը, ինչպե՞ս կարող է երաշխավորել այն անձանց իրավունքները, որոնց հանդեպ լցված է ատելությամբ»,- ընդգծեց Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյանը նշեց, որ Շուշի քաղաքում ռադիոակայան է գործարկվել, որն օրվա ընթացքում մի քանի անգամ նաեւ հայոց լեզվով եթեր է տալիս՝ այսպիսով փորձելով ապացուցել, թե իբր պաշտպանված են հայկական փոքրամասնության իրավունքները․ «Տրված նյութի բովանդակությունը, սակայն, ամբողջությամբ հայատյացություն է, այսինքն՝ հայերենով հայատյացություն են քարոզում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ