News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Telegram մեսենջերը թարմացված տարբերակ է թողարկել, որն օգտատերերին թույլ կտա ծանուցումների համար ձայներ ստեղծել, ծանուցման եւ հաղորդագրությունների ավտոմատ հեռացման ժամանակ սահմանել, վերաուղարկել պատասխան հաղորդագրությունները, ինչպես նաև նոր սերնդի բոտեր մշակել եւ օգտագործել: Նոր գործառույթների մասին հաղորդվում է մեսենջերի կայքում:

Բացի այդ, օգտատերերը հնարավորություն են ստացել ամբողջությամբ անջատել ծանուցումների գործառույթը կամ դա անել որոշակի ժամանակահատվածով: Հասանելի է դարձել նաեւ հաղորդագրությունների ավտոմատ ջնջման գործառույթը՝ թայմերի միացմամբ: Թարմացումները ներառել է նաեւ iOS համակարգով աշխատող գաջեթներում հաղորդագրությունների թարգմանության գործառույթի փոփոխությունը. ճանաչվող լեզուների քանակն ավելացել է:

Բացի այդ, փոփոխության է ենթարկվել Telegram-ի ինտերֆեյսը, ավելի շատ անիմացիոն էմոջիներ են ի հայտ եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ