News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


Յուրաքանչյուր հայի պարտականությունն է միանալ այս պայքարին, դիմադրել, թույլ չտալ, որ այս իշխանությունները կուրորեն Հայաստանը մտցնեն թուրք-ադրբեջանական խաբկանքի, խորամանկության մեջ և Արցախը տանեն հայաթափման, ադրբեջանականացման, Հայաստանը տանեն թրքացման: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով` ոչ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել՝ միայնակ որոշելու Արցախի ճակատագիրը, իսկ Փաշինյանի թրքանպաստ քաղաքականության դեմ բողոքի, դիմադրության շարժմանը բոլորը պետք է մասնակից լինեն։

«Շարժմանը պետք է մասնակից լինենք բոլորս։ Ուզում եմ հարց տալ ՀՀ քաղաքացուն՝ արդյոք իրեն դու՞ր է գալիս այս իրավիճակը, երբ ՀՀ կառավարության ղեկավարը ստում է և կուրորեն տրվում թուրք-ադրբեջանական խաբկանքին, գումարած դրան՝ ամեն ինչ անում են, որ ժողովուրդը վախեցած լինի՝ այն դեպքում, երբ առաջին հերթին հենց ինքը՝ Փաշինյանն է վախեցած։ Որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա, պետք է ժողովրդին համախմբել։ Այս շարժումը մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի, մեկ օրվա, մեկ ամսվա շարժում չէ․ պետք է համախմբվել բոլոր ուժերով։ Շարժմանը պետք է մասնակից լինենք բոլորս»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, ավելի վաղ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, 44-օրյա պատերազմում որդու հետ զոհված Արցախի հերոս Ռուստանմ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ