News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում այսօր` օգոստոսի 1-ին նշում են Մեռելոցը, որը հաջորդում է Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) օրվան: Այսօր ոչ աշխատանքային օր է:

Հանգուցյալների հիշատակության օրը (Մեռելոցը) հաջորդում է Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին:

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին հուլիսի 31-ին տոնել է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որ ժողովրդի մեջ հայտնի է որպես Վարդավառ: Այն հինգ տաղավար տոներից մեկն է եւ խորհրդանշում է Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպությունը, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ