News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Samsung-ը թափանցիկ էկրանով սմարթֆոն է արտոնագրել, հայտնում է SamMobile-ը։

Համապատասխան արտոնագիրը նկատվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) տվյալների բազայում, այն հրապարակվել է ապրիլի 14-ին։ Փաստաթղթում ընկերության ինժեներները նկարագրել են հեռախոսի օգտագործումը, որն քաշվող էկրան ունի:

Հստակեցվում է, որ դիսփլեյի այն հատվածը, որը դուրս է քաշվում պատյանից, թափանցիկ է։ Samsung-ի մասնագետները չեն պարզաբանել, թե ինչ նպատակով է կիրառվել այդ տեխնիկական լուծում։ Դիագրամներում մշակված սարքերի երկու տեսակ է՝ մեկը կողային մասից քաշվող էկրանով, մյուսը՝ վերեւից:

Լրագրողները նշել են, որ արտոնագրի հրապարակման փաստը չի երաշխավորում, որ կորպորացիան պատրաստվում է այդպիսի հեռախոսներ թողարկել։ «Սակայն Samsung-ը պաշտպանել է իր մշակումները եւ մտավոր սեփականությունը WIPO-ում, եթե որոշի կյանքի կոչել այդ հավակնոտ գաղափարը»,- ընդգծել են հեղինակները: Մասնագետները հիշեցրել են, որ Samsung-ը գաջեթների համար թափանցիկ OLED էկրանի կոնցեպտը ներկայացրել էր 2015 թվականին, սակայն հետո որոշել էր դադարեցնել դրա արտադրությունը՝ այդպիսի սարքերի ցածր պահանջարկի պատճառով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ