News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Վիետնամը համատեղ զորավարժություններ կանցկացնեն, որոնցում կողմերը կմշակեն հրամանատարների եւ շտաբների հմտությունները մարտական ​​պատրաստության գործողությունների կազմակերպման գործում, հայտնում է Արեւելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Առաջին անգամ Արեւելյան ռազմական օկրուգի շտաբում ռուս-վիետնամական համատեղ զորավարժությունների պլանավորման խորհրդաժողով է կազմակերպվել եւ անցկացվել։ Պատվիրակությունների հանդիպումը կայացել է տեսակապի միջոցով, ասվում է հաղորդագրության մեջ:

Միջոցառումն անցկացվել է տարածաշրջանային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Սերգեյ Լագուտկինի եւ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գնդապետ Իվան Տարաեւի գլխավորությամբ։ Վիետնամի ժողովրդական բանակի կողմից միջոցառմանը մասնակցել են գեներալ-մայոր Դոն Դին Թհանը, ռազմական մարմինների սպաները։

Գնդապետ Տարաեւը պարզաբանել է, որ զորավարժությունների նպատակն է հրամանատարների եւ շտաբների գործնական հմտությունների կատարելագործումը մարտավարական բարդ միջավայրում գործողությունների կազմակերպման եւ ստորաբաժանումների կառավարման, ինչպես նաեւ առաջադրանքների կատարման ժամանակ ոչ ստանդարտ լուծումների մշակման գործում:

Կողմերը քննարկել են նոր զորավարժությունների անվանումը, առաջարկներից մեկը «Մայրցամաքային միություն - 2022»-ն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ