News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կինը կորցրել է գիտակցությունն ու ընկել անմիջապես շարժվող գնացքի տակ, հայտնում է El1 Digital հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Արգենտինայի Գոնսալես Կատան քաղաքի երկաթգծի վրա, այն նկարահանել են տեսախցիկները։ Կանդելա անունով տուժածն ընկել է գծերի վրա այն պահին, երբ գնացքը մոտենում էր կայարանին։ Մոտակայքում կանգնած ուղեւորները հետ են քաշվել, ոմանք գնացքի կանգնելուց հետո փորձել են օգնել կնոջը: Պարզվել է, որ նա ողջ է մնացել, նրան քաշել են հարթակի վրա եւ սպասել շտապօգնության ժամանմանը։

Դեպքի վայր ժամանած բժիշկները Կանդելային տեղափոխել են հիվանդանոց, որտեղից մի քանի ժամ անց դուրս են գրել՝ արգենտինացի կնոջ կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնացել։

Կինն ինքը խոստովանել է, որ կատարվածի համար բացատրություն չունի։

«Ուզում էի զգուշացնել դիմացինս, բայց չհասցրեցի։ Ես նույնիսկ չեմ հիշում, թե ինչպես ընկա գծերի վրա։ Ինձ հետ կատարվածի մեջ ոչ մի տրամաբանություն կամ իմաստ չեմ գտնում, դա անհավատալի է։ Բարեբախտաբար, հիմա լավ եմ»,- ասել է Կանդելան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ