News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Kirin ընկերությունը եւ Մեյջիի համալսարանի մասնագետները ստեղծել են ուտելու համար ձողիկներ, որոնք ընդգծում են սննդի համն ու աղիությունը:

Թույլ էլեկտրական հոսանքի օգնությամբ ձողիկներն ազդում են սննդի վրա։ Էլեկտրական ալիքը ազդում է նատրիումի քլորիդի իոնների վրա, որոնք պատասխանատու են աղի համի համար։ Մշակման բարդությունը համապատասխան էլեկտրական ալիքի չափի մեջ է, որը կարող է փոխազդել նատրիումի քլորիդի իոնների հետ: Հոսանքը չի կարող մարդուն վնասել։

Գիտնականները փորձեր են կատարել կամավորների մասնակցությամբ։ Նրանց խնդրել են համտեսել սնունդը եւ գնահատել դրա աղի պարունակությունը: Առաջին ուտեստից հետո բերել են երկրորդը՝ 30 տոկոսով քիչ աղի։

Այնուհետեւ կամավորներին մատուցվել է նաեւ քիչ աղով ուտեստ, սակայն որպես պատառաքաղ նույն ձողիկներն են օգտագործվել։ Դրանցով ուտելիս սնունդը մարդկանց կրկնակի աղի է թվացել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ