News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
413.06
EUR
398.31
RUB
7.14
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նիստերի դահլիճում ապրիլի 21–ին նախատեսված «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ լսումները չեն լինելու։

Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն էր, Ազգային ժողովի կայքում էլ  օրեր առաջ հրապարակվել էր լսումների վերաբերյալ հրավերը։

«Օրենքով նախատեսված պահանջները կատարվել էին, իսկ Ազգային ժողովի ղեկավարությունն էլ թույլտվություն էր տվել լսումներ անցկացնելու վերաբերյալ, սակայն վերջին պահին պատճառաբանեցին, թե տեխնիկական անձնակազմը Երեւանում չէ, չեն կարող սպասարկել։ Հակառակ մեր հորդորներին, որ մենք կապահովենք տեխնիկական մասը եւ ուղիղ հեռարձակում կլինի, մերժում ենք ստացել։

Առաջարկել են ապրիլի 24–ից հետո մեկ այլ օր անցկացնել լսումները։ Թերեւս Հայաստանի Ազգային ժողովը խուսափում է մինչեւ ապրիլի 24–ը հայ–թուրքական հարաբերությունների հարցով որեւէ հրապարակային միջոցառում կազմակերպել խորհրդարանում, որպեսզի իբր թե առանց նախապայմանների իրենց հետ խոսող թյուրքական իշխանություններին եւ Ադրբեջանին չզայրացնի»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ի՞նչ հանդիպումներ կարող են լինել Պրահայում
Նման հնարավորությունը չի բացառել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ նախօրեին նշելով. «Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի...
Մենք հույս ունենք ՌԴ-ի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Փաշինյան
«Թուրքիայի հետ խոսակցություն է սկսվել, հույս ունենք բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները Ռուսաստանի աջակցությամբ
Թուրքիայի եի Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Չավուշօղլուն նշել է, որ «Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո մշտական ​​խաղաղության եւ կայունության հնարավորություն է ի հայտ եկել»...
Թուրքիայի նախագահականի հրատարակած գրքում Հայաստանը եւս ներառվել է
ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ հաղորդակցություն բացելու ջանքերի մասին...
«Հայ-թուրքական բարեկամություն երբևէ չի եղել և չկա». պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հոդվածը
Թուրքիայի վերաբերյալ դիտարկումներ անելու համար պետք են կոմպլեքս…
Ձերբակալված Վերմիշյանը կասկածում էր Թուրքիայի հետ սահմանին կարգո կառուցելու նպատակահարմարությանը․ փաստաբան
Մեղադրանքն ամբողջությամբ բամբասանքների վրա է հիմնված եղել․․․
Ամենաշատ