News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Թայվանի իշխանությունները 8 մլն դոլար կփոխանցեն Ուկրաինային որպես ֆինանսական օգնություն հումանիտար կարիքների համար: Այս մասին ուրբաթ հայտարարել է կղզու ԱԳ նախարար Ջոզեֆ Ուն Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ տեսաժողովի ժամանակ:

Գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թայբեյը 3 մլն դոլար նվիրատվություն կփոխանցի անմիջապես ուկրաինական մայրաքաղաքին, եւս 5 մլն դոլար կփոխանցվի երկրով մեկ տեղակայված վեց բուժհաստատությունների:

Այդ միջոցները կփոխանցվեն հատուկ բանկային հաշվեհամարով, որը Թայվանի իշխանությունները բացել էին մարտի սկզբին՝ Ուկրաինային օգնության համար դրամահավաք իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ