News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ջավախահայերը անհապաղ բացատրություն է պահանջում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից` կապված The Business Year – The Business Year - Azerbaijan 2011 ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած արտահայտության հետ:

Նշենք, որ The Business Year - The Business Year - Azerbaijan 2011 ամսագրում Ադրբեջանի անկախության 20-ամյակի կապակցությամբ իր մեկնաբանության մեջ Միխայիլ Սահակաշվիլին բառացիորեն գրել էր. «Վրաստանն ու Ադրբեջանը պետք է  պաշտպանեն միմյանց` հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու ընդհանուր պատմությունը: Մենք ընդհանուր հայացքներ եւ շատ ամուր կապեր  ունենք: Մեր երկու պետությունները  լուրջ խնդիրներ ունեն չլուծված հակամարտությունների հետ կապված, եւ Ադրբեջանի ու Վրաստանի ցանկացած ընդդիմախոս մեր երկու պետությունների թշնամին է: Մեր ուժը մեր միասնության մեջ է, եւ դա պարզապես խոսք չէ, այլ իրականություն»:

Ռուսաստանի ջավախահայերը Սահակաշվիլիի վերոնշյալ  արտահատությունից բխեցրել են, որ «Նա հայ ժողովրդին համարում է իր թշնամին»:

«Եթե չտրվեն հրապարակային բացատրություններ կամ ժխտումներ, ապա մենք` Ռուսաստանի ջավախահայերս, Սահակաշվիլիի այդ արտահայտությունը կընդունենք որպես միակողմանի ցանկություն` տեսնել Հայաստանին որպես Վրաստանի թշնամի»,-ասվում NEWS.am-ի խմբագրությանն ուղղված նրանց հայտարարության մեջ:

Հակառակ դեպքում, Ռուսաստանի ջավախահայերն սպառնում են, որ կսկսեն ակտիվորեն հրահրել Սամցխե-Ջավախքի շրջանի հայ ազգաբնակչությանը` վրացական իշխանություններին անհնազանդություն ցուցաբերելու եւ 2012 թ. խորհրդարանական եւ 2013 թ. նախագահական ընտրությունները բոյկոտելու համար: 

«Վրաստանի նախագահի նման անհարիր արտահայտությունն ինքնին ժխտում է նրա կողմից հնչեցված հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության մասին արված հայտարարությունները: Ավելի ստույգ, լուրջ վտանգի տակ է դրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական հարաբերությունների շարունակումը: Սահակաշվիլին պետք է հասկանա, որ հայկական պետությանների դեմ Վրաստանի կողմից ցանկացած արկածախնդրություն միանգամայն կանխատեսելի հետեւանքներ կունենա իր կողմից ղեկավարած պետության համար»,-ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ