News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արաբկիրի քննչական բաժանմունքի դիմաց, որ պահվում են ՀՅԴ–ական երիտասարդ ակտիվիստներ, քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ ոստիկանի և ձերբակալված երիտասարդներին աջակցելու եկած քաղաքացիներից մեկի միջև։ 

Ոստիկանների և քաղաքացիների միջև վեճ ծագեց, նրանք սկսեցին միմյանց մեղադրել հարբած լինելու մեջ։

Մինչ այդ քաղաքացիները դժգոհում էին, որ արդեն տևական ժամ է բաժանմունքի դիմաց են, սակայն իրենց չեն տեղեկացնում, թե ինչու են իրենց ընկերները պահվում այդտեղ։

Ի վերջո, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի և մյուս քաղաքացիների միջամտությունից հետո միջադեպը հարթվեց։

Տպել
Ամենաշատ