News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց լարված իրավիճակը շարունակվում է: Հակագազերով, սպիտակ խալաթներով ու ախտահանող սարքավորումներով ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով ոստիկանին, ասաց. «Դուք ոստիկան եք, ձեզ պետք է ոստիկանի պես պահեք»:

Ոստիկաններից մեկը դիմելով «Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանին բորբոքված ասաց. «Տեսնում է կանգնած եմ, նպատակադրված փչում է վրես: Ախտահանելուց սաղին կախտահանեմ»:

Արա Զոհրաբյանն արձագանքեց. «Սա հիմա փողոցային խոսակցություն է, գրագետ ձեւով տղայական բան եք խոսո՞ւմ: Դուք համազգեստ եք հագել, արդեն մենք կաշկանդված ենք, դուք առավել եւս: Եթե համազգեստը չլիներ, ձեր արածի համար ուրիշ բան էր հասնում: Ինչո՞ւ սահմանափակեցիք մեր ճանապարհը»:

Ոստիկանը պատասխանեց. «Որովհետեւ անհայտ նյութ էր ձեր մոտ, որը մեզ վրա օգտագործել եք: Հանրային անվտանգությունից ելնելով կարող ենք սահմանափակել ձեզ»:

Արա Զոհրապյանի խոսքին, որ իրենք հենց սկզբից ասել են, որ ջուր է սարքի մեջ, ոստիկանն արձագանքեց. «Դա պետք է պարզել, ես փորձագետ չեմ, որ տեղում պարզեմ»:

«Դուք անօրինականություն եք գործում եւ ձեր այս փողոցային պահվածքի համար պատասխան եք տալու»,-ասաց Արա Զոհրաբյանը:

Ոստիկանը պնդեց, որ կհամոզվեն՝ ամեն ինչ անվտանգ է, նոր թույլ կտան շարունակել երթը:

Արա Զոհրաբյանը հեգնանքով հարցրեց. «Եռագույնը անվտա՞նգ է ձեզ համար»: Սա բարկացրեց ոստիկանության աշխատակցին եւ նա բորբոքված ասաց. «Եռագույնը միշտ է անվտանգ ինձ համար: Ձեզ համար կարող ա օգտագործման գործիք, ինձ համար սրբություն է: Մյուս անգամ դա չշահարկեք էստեղ: Ստից հայրենասեր չխաղաք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքացիների մի խումբ բողոքի ակցիա են իրականացրել հակագազերով, բժշկական խալաթներով, ձեռքներին ախտահանման համար նախատեսված գործիքներով։ Նրանք իրենց ձեռքում ունեն «Ոչ այլասերմանը», «Նիկոլ հեռացիր» գրություններով պաստառներ։

Նրանք երթով ցանկանում էին մոտենալ կառավարության շենքին, սակայն ոստիկանները կանգնեցրեցին, նրանց հարցրեցին՝ ո՞ւր են գնում, ապա հայտնեցին, կառավարության շենքը հատուկ պահպանվող տարածք է, կոչ անելով շրջանցել շենքը:

Ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ վեճ ծավալվեց, ոոստիկանները կսեցին բերման ենթարկել քաղաքացիներին, այդ թվում Վահագն Չախալյանին, որը սպիտակ խալաթով էր եւ ձեռքին ուներ ախտահանման սարք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ