News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Deutsche Bank-ը խորը ռեցեսիա է կանխատեսել. «Մենք մեծ ռեցեսիայի կբախվենք»,- գրում են Deutsche Bank-ի տնտեսագետները հաճախորդների համար հաշվետվության մեջ, հայտնում է CNN-ը:

Խնդիրը, ըստ բանկի, այն է, որ թեեւ գնաճը կարող է իր գագաթնակետին հասնել, «երկար ժամանակ» կպահանջվի, որպեսզի այն վերադառնա ԴՊՀ-ի 2 տոկոս թիրախին: Սա վկայում է այն մասին, որ Կենտրոնական բանկը այնքան ագրեսիվ  կբարձրացնի տոկոսադրույքները, որ կվնասի տնտեսությանը:

«Մենք շատ հավանական ենք համարում, որ ԴՊՀ-ն ստիպված կլինի ավելի ուժեղ արգելակել, եւ խորը խորը ռեցեսիա կպահանջվի գնաճը զսպելու համար», - գրում են Deutsche Bank-ի տնտեսագետները  «Ինչո՞ւ գալիք անկումը սպասվածից ավելի վատը կլինի» չարագուշակ վերնագրով հոդվածում:
Կորի հետեւում

Սպառողական գները մարտին աճել են 8.5 տոկոսով, ինչն ամենաարագ տեմպն է վերջին 40 տարվա ընթացքում։ Moody's Analytics-ը կանխատեսում է, որ գործազրկության մակարդակը շուտով կհասնի ամենացածր մակարդակին 1950-ականների սկզբից ի վեր:

Դա ապացուցելու համար Deutsche Bank-ն ինդեքս է ստեղծել, որը հետեւում է գնաճի եւ գործազրկության տարբերությանը վերջին 60 տարվա ընթացքում եւ ԴՊՀ-ի կողմից նշված թիրախներն այդ ցուցնիշների համար: Հետազոտությունը, ըստ բանկի, ցույց է տալիս, որ ԴՊՀ-ն այսօր «շատ ավելի հեռու է կորից», քան եղել է 1980-ականների սկզբից ի վեր, երբ չափազանց բարձր գնաճը ստիպեց Կենտրոնական բանկին բարձրացնել տոկոսադրույքները մինչեւ ռեկորդային բարձր ցուցանիշներ՝ կործանելով տնտեսությունը:

Պատմությունը ցույց է տալիս, որ ԴՊՀ-ը «երբեք չի կարողացել շտկել» գնաճի եւ զբաղվածության նույնիսկ փոքր աճերը՝ «առանց տնտեսությունը դեպի ծանր ռեցեսիայի մղելու,- նշում է Deutsche Bank-ը:- Այս աշխատանքի կատարման համար ավելի ուժեղ բան կպահանջվի, քան թույլ ռեցեսիան»:

Լավ նորությունն այն է, որ Deutsche Bank-ը տնտեսության վերականգնում  է կանխատեսում մինչեւ 2024 թվականի կեսերը, քանի որ ԴՊՀ-ն փոխում է ուղղությունը գնաճի դեմ իր պայքարում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ