News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում ընթացիկ տարվա անցած երեքուկես ամսում, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, երկու անգամ ավելացել է դենգե տենդով վարակման դեպքերի թիվը, տեղեկացրել է Globo հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ հունվարի 2-ից մինչեւ ապրիլի 16-ը գրանցվել է դենգեի մոտ 465 հազար դեպք, ինչը 104,5 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ։ Դրանցից 131-ն ավարտվել է մահվան ելքով, եւս 191 մահ, ըստ երեւույթին, արձանագրվել է որպես դենգեի տենդի հետեւանք, տեղեկացրել է հեռուստաալիքը։ Առավել վտանգավոր է համարվում համաճարակաբանական իրավիճակը երկրի կենտրոնում եւ արեւմուտքում։ Ամենամեծ օջախներ են դարձել Գոյասի նահանգի վարչական կենտրոն Գոյանիան, որտեղ 100 հազար բնակչի հաշվով վարակվածների թիվը հասնում է ավելի քան 1,8 հազարի, ինչպես նաեւ երկրի մայրաքաղաք Բրազիլիան (ավելի քան 840 դեպք 100 հազար բնակչի հաշվով)։

Բացի դենգեից, տեղի համաճարակաբանները  գրանցել են նաեւ զիկա վիրուսով վարակման դեպքեր, որն առաջ է բերում հղիների մոտ պտղի զարգացման լուրջ պաթոլոգիաներ։ 2022թ. ոչ լրիվ երեք ամսվա ընթացքում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման մոտ 1,5 հազար դեպք, ինչը մոտ մեկ երրորդով ավելին է, քան անցած տարվա առաջին եռամսյակում։

Դենգեի եւ զիկայի փոխանցողները Aedes aegypti մոծակներն են։ Դենգեն վիրուսային վարակ է, որը տարածված է մերձարեւադարձային եւ ենթաարեւադարձային շրջաններում։ Դրա ախտանշաններն են բարձր ջերմությունը, սրտխառնոցը, ցանը, գլխի եւ գոտկատեղի ցավերը։ Զիկան տենդ է, որը հատկապես վտանգավոր է երեխաների, տարեց մարդկանց, քրոնիկական հիվանդություններ ունեցողների, ինչպես նաեւ հղիների համար, քանի որ վերջին դեպքում այն վնաս է հասցնում պտղին։ Հիվանդությունը հաճախ ընթանում է առանց ախտանշանների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ