News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մանրամասներ է պատմել երեկ Լեոյի փողոցում տեղի ունեցած միջադեպից, երբ քայլերթի մի քանի մասնակից հարձակվել էին նրա վրա, տարբեր առարկաներ նետել ու հայհոյել։

Նա պատմել է, որ մի գիտնականի հետ պիտի հանդիպեր և սպասում էր նրան, երբ տեղի է ունեցել հարձակումը։ «Հեռվում միտինգատիպ ինչ–որ բան տեսա ու մտքովս անցավ՝ ինչ զիլ է, որ այսօր Հայաստանում կարելի է այդպես ազատ կերպով ցույց անել։ Ու ինչ լավ է, որ ես էլ մնացածների հետ պայքարել ենք, որ այս իրավունքը մենք բոլորս ունենանք»,– ասել է նա՝ հավելելով, որ երթի մասնակիցներից ոմանք ճանաչել են իրեն և սկսել իրեն թուրք անվանել ու շշեր նետել իր վրա։

Հարցին, թե ինչ է կարծում, ինչու են իրեն թուրք ասում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է, որ ենթադրաբար 44-օրյա պատերազմից մի քանի օր անց Կուբաթլիում տեղի ունեցած մի միջադեպի մասին ֆեյսբուքյան իր գրառման պատճառով։

«Ֆեյսբուքյան վայնասուն էր, վրաս ազդեց, գրեցի, որ ուրիշի տարածքից պետք է օր առաջ դուրս գալ, ու միշտ համարել եմ ու հիմա էլ համարում եմ, որ Կուբաթլուն ուրիշի տարածք է։ Մեդիաները վերցրեցին գրառումը, շեղեցին, մեկնաբանեցին ոնց ուզեցին ու ասացին, որ ես ուզում եմ Արցախը ծախել, երբ ես Արցախի մասին որևէ խոսք չեմ ասել ու կարծում եմ, որ այն ուղղությունը, որ ղարաբաղյան շարժումը վերցրել էր, դա ճիշտ էր»,– ասել է նա։

Դիտարկմանը, որ դա վաղուց է եղել, Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ մինչև հիմա էլ շատերը իրեն արհամարհում են իր կարծիքի համար, նույն ապրիլի 24-ին, երբ ՀՅԴ–ական երիտասարդները Հանրապետության հրապարակում Թուրքիայի դրոշն են այրել, ինքը գրառում է արել, որ պետք չի այրել Թուրքիայի դրոշը, ինչից հետո իր ծանոթները զանգահարել են իրեն ու նեղացած ասել, որ պետք չէր այդ օրը նման գրառում անել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ