News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Շուշին եղել է հայկական ու մնալու է հայկական, անկախ նրանից, թե հիմա այնտեղ ով է գտնվում, նրանք չեն Շուշիի տերը, մենք ենք Շուշիի տերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

«Այն հայը, որ մտածեց Շուշին հայկական չէ, նա հայ կոչվելու իրավունք չունի: Շուըշին ինքը բուն հայկական է, ամեն մի քարը հայկական է, ամեն մի քարի վրա հայկական հոգի է ներդրված, որովհետեւ հայերն են տաշել այդ բոլոր քարերը, չնայած որ այսօր  ավիրում են, բայց դա կապ չունի , Շուշին կա ու կլինի հայկական»,-ասաց նա:

Արծվիկ Սարգսյանի կարծիքով` այս իշխանություններն են հանձնել Շուշին  ադրբեջանցիներին եւ իրենք բոլորը կողմ են, որ իշխանափոխություն լինի:

«Այս իշխանությունը Շուշին չպահեց, դավաճանեց Շուշին  ու շուշեցիներին, դրա համար պետք է բոլորը ոտքի կանգնեն»,-ասաց նա:

Իշխանությունների փոփոխության դեպքում Շուշիի քաղաքապետը հույս ունի, որ Շուշին ու Հադրութը եւ մյուս օկուպացված տարածքները պետք է նորից ազատագրվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ