News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը


Դիմադրության շարժումն այսօր արդեն երկրորդն գիշերն է անցկացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Նշենք, որ այսօր մայրաքաղաքում տեղի են ունեցել անհնազանդության մի շարք ակցիաներ, որոնց ընթացքում ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, բերման է ենթարկել 244 մարդու, խնչընդոտվել է նաև լրագրողների աշխատանքը։

Ընդդիմադիրներն այսօր երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք են արել, ինչից հետո քայլերթով շրջել են Երևանի փողոցներում, երթն ավարտվել է Ֆրանսիայի հրապարակում։

Նշենք, որ Երեւանում վաղ առավոտից` չնայած չդադարող անձրևին, խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել: Փակվել են մի շարք փողոցներ:  Երեկ չորս խորհրդանշանակ վայրերից Երևան են հասել Դիմադրության շարժման անդամները: Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել շարժման հանրահավաքը։ Հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ Փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ 

Առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել։
Հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում։ Հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ