News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բուլղարիան կձգտի ազատվել ռուսական նավթի ներկրման վրա Եվրամիությւան առաջարկած էմբարգոյից, եթե այդպիսի ժամկետ տրամադրվի, Capital ֆինանսական թերթին տված հարցազրույցում ասել է Բուլղարիայի փոխվարչապետ Ասեն Վասիլեւը։

ԵՄ-ն առաջարկել է փուլային էմբարգո սահմանել ռուսական նավթի ներկրման վրա՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր փուլի շրջանակներում:

Չորեքշաբթի օրը ԵՄ պաշտոնյաները համաձայնության չեն եկել էմբարգոյի շուրջ, սակայն նրանք կարող են ավելի մոտենալ համաձայնությանը հինգշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ, Reuters-ին ասել է բանակցություններին ծանոթ պաշտոնյան:

Բուլղարիայի միակ նավթավերամշակող գործարանը՝ «Նեֆթոխիմ Բուրգասը», որը պատկանում է ռուսական ԼՈՒԿՕՅԼ-ին, վառելիքի հիմնական մատակարարն է բալկանյան երկրում, որն ամենաաղքատն է ԵՄ-ում:

Ասեն Վասիլեւն ավելի վաղ հայտարարել էր, որ նավթավերամշակման գործարանն արդեն մշակում է ռուսական նավթի 50 տոկոսը եւ ոչ ռուսական նավթի 50 տոկոսը եւ, ի վերջո, անհրաժեշտության դեպքում կկարողանա ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթից:

«Բուլղարիան տեխնոլոգիապես կարող է առանց ռուսական հում նավթի էլ բավարարել իր կարիքները, բայց դա կհանգեցնի վառելիքի գների զգալի աճի»,- ասել է նա: «Ուստի, եթե Եվրահանձնաժողովը քննարկի բացառությունները, մենք կցանկանայինք օգտվել նման բացառություններից, քանի որ դա կբխի բուլղար սպառողների, բուլղարացի փոխադրողների եւ ընդհանրապես բուլղար ժողովրդի շահերից»,- ասել է նա:

Եվրահանձնաժողովի առաջարկած միջոցառումները ներառում են վեց ամսով ռուսական հում նավթի եւ նավթամթերքների մատակարարումների դադարեցում՝ մինչեւ 2022 թվականի վերջ:

Սլովակիան, Հունգարիան եւ Չեխիան արդեն ձգտում են նման բացառությունների հասնել: Չորեքշաբթի օրը ԵՄ-ի աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Սլովակիան եւ Հունգարիան կկարողանան շարունակել ռուսական նավթի գնումը մինչեւ 2023 թվականի վերջը՝ համաձայն գործող պայմանագրերի:

Անցյալ շաբաթ Ռուսաստանը գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով դադարեցրել էր գազի մատակարարումը Բուլղարիային, որն իր կարիքների ավելի քան 90 տոկոսը «Գազպրոմ»-ի հաշվին էր բավարարում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Շվեյցարիան 2024 թվականին Ուկրաինային մարդասիրական օգնության համար ավելի քան 160 միլիոն դոլար կհատկացնի
Բացի այդ, զեկույցը վերաբերում է Շվեյցարիայի՝ այս տարի ականազերծման գործողությունների մի շարք միջոցառումներ կազմակերպելու ծրագրերին...
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Ռուս զինվորականները թերևս կփորձեն տեղափոխել 76-րդ կամ 7-րդ օդադեսանտային դիվիզիայի...
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Մենք, անշուշտ, չափից շատ էինք կասկածում...
Ուկրաինայում մեկ օրում զոհվել է 8 խաղաղ բնակիչ
Տուժել է 30 մարդ...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Ամենաշատ