News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

98-ամյա բրազիլացի Ուոլթեր Օրթմանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ աշխարհում առաջին մարդն է, որն աշխատել է նույն ընկերությունում 84 տարի: Տղամարդը մինչ օրս գնում է գրասենյակ եւ զբաղվում իր սիրելի գործով՝ վաճառքով։

Օրթմանն աշխատում է ReneauxView տեքստիլ ընկերությունում։ Նա այնտեղ աշխատանքի է անցել 1938թ․ 14 տարեկանում։

Ուոլթերի առաջին աշխատանքը եղե լ է սուրհանդակի օգնականը։  Նրան աշխատանքի են ընդունել, քանի որ նա շատ լավ գիտեր գերմաներեն։ Սանտա Կատարինա քաղաքում ապրում էին Գերմանիայից վերաբնակվածներ, որոնց հետ անհրաժեշտ էր ընդհանուր լեզու գտնել։

«1938թ․ ծնողներն ակնկալում էին, որ իրենց երեխաները կաշխատեն իրենց ընտանիքները կերակրելու համար: Ես հինգ որդիներից ավագն էի, եւ մայրս ինձ տարավ գործ փնտրելու ջուլհակների գործարանում»,-ասել է Օրթմանը:

Օրթմանը միշտ փորձել է անել ավելին, քան իրենից պահանջվում էր, ուշադիր էր մանրուքների նկատմամբ եւ ցանկանում էր միշտ նոր բան սովորել։ Իշխանությունները դա նկատել են, եւ Ուոլթերը դարձել է վաճառող, ապա ստանձնել վաճառքի մենեջերի պաշտոնը։

Օրթմանն ասել է, որ սիրում է իր աշխատանքը, քանի որ այն տալիս է կայունություն եւ նպատակի զգացողություն, ինչպես նաեւ թույլ տալիս մշտապես լինել շարժման մեջ, հանդիպել տարբեր մարդկանց եւ լավ հարաբերություններ հաստատել նրանց հետ: Օրթմանի շատ հաճախորդներ տարիների ընթացքում դարձել են նրա ընկերները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ