News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի Ճապոնիայի հավաքականի նախկին խաղացող Նաոկի Մացուդան, որը օգոստոսի 2-ին մարզման ժամանակ սրտի նոպա էր ունեցել, մահացել է Ճապոնիայի Մացումոտո քաղաքի հիվանդանոցում, հաղորդում է AFP-ն: Ֆուտբոլիստը 34 տարեկան էր:

Մացուդան պաշտպան էր եւ Ճապոնիայի հավաքականի կազմում 2002թ. աշխարհի առաջնությունում հասել է մինչեւ 1/8-րդ եզրափակիչ: Նա ազգային հավաքականում անցկացրել է 40 հանդիպում:

Մացուդան վերջին շրջանում հանդես էր գալիս Ճապոնիայի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող Մացումոտո Յամագայում, հաղորդում է Lenta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ