News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Նորվեգիան, Դանիան եւ Իսլանդիան աշխատում են Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ համատեղ քաղաքական հռչակագրի ուղղությամբ, որը կապահովի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անվտանգությունն առաջիկա ամիսներին, եթե երկրները որոշեն միանալ դաշինքին: Այս մասին գրում է նորվեգական VG թերթը։

Պարբերականի տվյալներով՝ հռչակագիրը երկու երկրներին քաղաքական եւ, հնարավոր է, ռազմական աջակցություն կտրամադրի, այսպես կոչված, «գորշ ժամանակաշրջանում»՝ մինչեւ պաշտոնական անդամակցությունը։ «Այս հարցի շուրջ սերտ շփում կա ամենաբարձր քաղաքական մակարդակով»,- հայտարարել է աղբյուրը:

Պարբերականը նշում է, որ այս երկրները չեն ցանկանում դա «երաշխիք» անվանել, քանի որ ՆԱՏՕ-ի պակտում անվտանգության բացարձակ երաշխիքը կարող է վերաբերել միայն անդամ երկրներին։ Սկանդինավյան պլանը, որի մշակման գործում ակտիվորեն ներգրավված է Նորվեգիայի կառավարությունը, պետք է Շվեդիային եւ Ֆինլանդիային այսպես կոչված քաղաքականապես պարտավորեցնող հռչակագիր տրամադրի ՆԱՏՕ-ի երեք երկրների եւ սկանդինավյան տարածաշրջանի երկու թեկնածու երկրների միջեւ:

Աղբյուրների փոխանցմամբ՝ սկանդինավյան կառավարությունները մտահոգված են Շվեդիային եւ Ֆինլանդիային ուղղված սպառնալիքների հարցում Ռուսաստանին զսպելու եւ միեւնույն ժամանակ տարածաշրջանում ռազմական լարվածության աճը կանխելու միջեւ հավասարակշռություն գտնելու հարցով:

«Գորշ ժամանակաշրջանն» անդամակցության համար դիմելու պահից մինչեւ պաշտոնական գործընթացի ավարտն ընկած ժամանակն է, երբ թեկնածու երկրները ՆԱՏՕ-ի անվտանգության միասնական երաշխիք են ստանում՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է, որ հարձակումը մեկ անդամ պետության վրա հարձակում է համարվում բոլորի վրա, եւ բոլորը պարտավոր են օգնել պաշտպանել հարձակման ենթարկված երկիրը:

Սպասվում է, որ առաջիկա օրերին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի կառավարությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հայտեր կներկայացնեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
Ամենաշատ