News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հազարավոր թունիսցներ բողոքի ակցիայի են դուրս եկել՝ ընդդեմ երկրի նախագահ Քաիս Սայիդի՝ պահանջելով վերադառնալ նորմալ ժողովրդավարական կարգին եւ մերժելով անկախ ընտրական հանձնաժողովի փոխարինումը նրա կողմից նշանակվածով, հայտնում է Reuters-ը:

«Ժողովուրդը ժողովրդավարություն է ուզում» եւ «Սայիդը երկիրը սովի է հասցրել» կարգախոսների ներքո է անցկացվել կիրակնօրյա ցույցը Թունիսի կենտրոնում:

«Պարզ է դարձել, որ փողոցը պաշտպանում է վերադարձը ժողովրդավարության ճանապարհին»,- ասել է ցրված խորհրդարանի ղեկավարի տեղակալը, որը, ինչպես եւ Սայիդի բոլոր հակառակարոդները, վերջինիս մեղադրում են հեղաշրջման մեջ:

Սայիդն իր միանձնյա կառավարությունն ամրապնդել է անցյալ տարի գործադիր իշխանության զավթման պահից ի վեր՝ ցրելով խորհրդարանը եւ հայտարարելով, որ հանրաքվեի միջոցով կփոխի ժողովրդավարական սահամանդրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ