News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերում եւ ի պատասխան դրանց Հայաստանի   ներկայացրած վեց կետերում սկզբունքային տարաձայնությունը Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցն է։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր,  քաղաքագետ Արման Գրիգորյանն՝ անդրադառնալով  խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ներկայացրած կետերին։

«Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել  այն դիրքորոշմամբ, որ որեւէ կարգավիճակի հարց չի լինելու, Արցախին որեւէ կարգավիճակ չի տրվելու եւ Արցախը ինտեգրվելու է Ադրբեջանի մեջ՝ որպես սովորական շրջան։ Պարզ է՝ հայկական կողմը դա անընդունելի է համարում։ Հայաստանի կողմից ներկայացված երկրորդ եւ երրորդ կետերում ասվում է, որ փաստորեն, Հայաստանը խնդիր չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, բայց չի համարում, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է դիտարկել հենց այդ կոնտեքստում։ Ադրբեջանի դիրքորոշման կողմնակիցը չեն մյուս գործող մեծ տերությունները, չնայած նրանց մոտ էլ  տարաձայնություններ կան, թե ինչպես պետք է լուծվի հարցը, բայց  չեմ կարծում, որ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Ադրբեջանի դիրքորոշումն ընդունելի են համարում։ Իհարկե, պետք չէ պատրանքներ ունենալ այն կապակցությամբ, որ որոշ երկրներ կարող են հայկական կողմի ավելի մաքսիմալիստական դիրքորոշումները աջակցել, բայց որ Ադրբեջանը աջակցություն չունի զուտ Արցախը շրջանի վերածելու եւ  որեւէ կարգավիճակ չտալու, ես համոզված եմ»,– ասաց  Արման Գրիգորյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ որպես կանոն բանակցային դիրքորոշումները պետք է ամրապնդված լինեն կամ ուժով, կամ էլ դաշնակիցների աջակցությամբ։ Ըստ նրա՝ եթե Հայաստանը խոսում է այն մասին, որ այս կամ այն լուծումը անընդունելի է հայկական կողմի համար, ապա այդ հայտարարությունը պետք է զուգակցված լինի փաստարկներով, օրինակ, որ մենք կարող ենք մեր նախընտրած կարգավիճակին հասնել կամ մեր կարողություններով, կամ էլ դաշնակիցների աջակցությամբ։

«Հետեւաբար, ես անհասկանալի եմ համարում այն խոսակցությունները, թե այս կամ այն կետերն անընդունելի կամ ընդունելի են»,– ընդգծեց քաղաքագետը։

Արման Գրիգորյանի կարծիքով՝ հարցի լուծման մեթոդաբանության վերաբերյալ միջնորդ երկրների միջեւ տարաձայնություններ կան։ Մասնավորապես՝  Ռուսաստանը հայտարարել է, թե ավելի ողջամիտ կլինի Արցախի հարցի լուծմանը մոտենալ փուլային տարբերակով։

«Այսինքն՝ կարգավիճակի լուծման հարցը պետք է թողնել ապագային եւ կենտրոնանալ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության պայմանագրի կնքման վրա։ Ինչից հետո միայն կարող է Արցախի կարգավիճակի քննարկումը  հեշտանալ եւ տեղի ունենան բանակցություններ՝ այլ մթնոլորտում։

Իմ տպավորությամբ՝ Արեւմուտքում հակված են հարցը փաթեթային տարբերակով լուծել, որը ենթադրում է որոշակի ինքնավարության կարգավիճակով Արցախը Ադրբեջանի կազմում թողնել եւ այս տարբերությունը, իմ կարծիքով, կարող է բանակցությունների վրա լուրջ հետեւանքներ ունենալ  եւ լուրջ խնդիրներ ստեղծել»,– ընդգծեց քաղաքագետը։

Միջնորդ երկրների մոտեցումների տարբերության եւ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, ըստ քաղաքագետի՝ Հայաստանը կարող է կանգնել երկընտրանքի առաջ՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, ինչը ցանկալի չէ։

«Դա կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ, եթե հանկարծ Հայաստանը սխալ որոշում կայացնի, այսպես ասած՝ սխալ ձիու վրա գրավ դնի, ինչը դժվար չէ պատկերացնել, որովհետեւ շատ անհստակություններ եւ անորոշություններ կան։ Բացի դրանից, եթե Կովկասում ստեղծվի ինչ–որ ուժի վակուում, այսինքն՝ եթե Ռուսաստանի գործերը շարունակեն վատանալ Ուկրաինայում եւ նրանք չկարողանան իրենց զսպող դերակատարությունը կատարել Կովկասում, դա վտանգներ է ստեղծում։ Փաստորեն, այսօր հայ–ադրբեջանական հարաբերություններում Ռուսաստանը զսպող ուժ է, իսկ Ռուսաստանի թուլացումը կարող է վատ հետեւանքներ ունենալ, որոշակի գայթակղություններ ստեղծել Ադրբեջանի համար»,– ասաց քաղաքագետ Արման Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ–ի դիրքորոշումը  ԼՂ–ի հիմնախնդրի վերաբերյալ այն է, որ պետք է Արցախի հայությանը անվտանգության երաշխիքներ տրամադրել, միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել,  ինչպես նաեւ հանձն առնել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպաստելուն։

«Անկախ նրանից, թե որն է նրանց դիրքորոշումը, նման դեպքերում, երբ միջնորդ երկրները իրար հետ նույն ճակատով հանդես չեն գալիս, երբ նրանք մրցակցային ֆորմատով են խնդրին մոտենում, դա մեծ բարդությունների, անկայունության աղբյուր է եւ հարցի լուծումը դժվարացնող հանգամանք։ Փաստորեն, այսօր  ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես ֆորմալ ինստիտուտ գոյություն ունի, պաշտոնապես չի լուծարվել, բայց բոլոր նշանները ցույց են տալիս, որ ԱՄՆ–ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցություն գոյություն չունի»,– ասաց Արման Գրիգորյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից դելիմիտացիայի հարցերով բանակցությունների ձգձգման պատճառներին, քաղաքագետն ասաց.

«Պատերազմի ավարտից հետո դելիմիտացիայի եւ կոմունիկացիաների հարցերով բանակցություններ ընթացել են։ Քանի որ ինչ–որ հաշվարկ կա, որ  Ռուսաստանի դիրքերը թուլացած են, կամ թուլանալու են, եւ Ռուսաստանի զսպող դերը կարող է թուլանալ՝ Ուկրաինայում պատերազմի հետեւանքով,  ապա Ադրբեջանը կարծես թե կոշտացնում է իր դիրքորոշումը եւ օգտագործում են դելիմիտացիայի, կոմունիկացիաների բացման վերաբերյալ խնդիրները՝ որպես ճնշման գործիք, նաեւ Հայաստանին ստիպելու, որ Արցախի կարգավիճակի հարցում Հայաստանը պարզ դիրքորոշում գրավի եւ ընդունի Արցախի նկատմամբ Ադրբեջանի սուվերենության սկզբունքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Գերմանիայի փոխկանցլերը մեկուկես ժամ Կիևի հյուրանոցներից մեկի ռումբի ապաստարանում է անցկացրել
Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը և նրա պատվիրակությունը մոտ մեկուկես ժամ սպասել են օդային հարձակման նախազգուշացմանը...
ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ
Ռազմական աջակցությամբ՝ և՛ գործնական, և՛ հոգեբանական, ուկրաինացիները լավ դիրք ունեն՝ դիմանալու...
Գերմանիայի փոխկանցլերը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Նույնիսկ Ռուսաստանի դաժան և անօրինական նվաճողական պատերազմի երրորդ տարում․․․
Ամենաշատ