News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայում մեկ օրվա ընթացքում բարձր ջերմությամբ ավելի քան 392 000 պացիենտ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Մայիսի 14-ի երեկոյից մինչեւ մայիսի 15-ի ժամը 18.00-ը պետական մասշտաբով բարձր ջերմությամբ պացիենտների թիվն ավելացել է ավելի քան 392 920-ով, ապաքինվել է ավելի քան 152 600 պացիենտ, մահացել է 8 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի վերջից այս ախտանիշով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 1,213 հազար, որից ավելի քան 564,8 հազարը բուժվում է։

50 մարդ մահացել է։

Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ում «տենդ» բառով կորոնավիրուսն են անվանում։ Դա պայմանավորված է վիրուսի թեստավորման եւ վարակը հաստատող այլ սարքավորումների բացակայությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ