News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր կլինի բոլոր այն դպրոցների համար, որոնք տվյլ բնակավայրում միակը չեն. Այն կիրականացվի երեք փուլով: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգը նորություն չէ, անցած տրի նույնպես այսպես է իրականացվել: Մենք նախատեսել ենք որոշակի փոփոխություններ համապատասխան կայքում, հույս ունենք, որ այս տարի չեն լինի այն խնդիրները, որոնք նխորդ տարի բարձրացվել են:

Ծնողներն այս ընթացքում կարող են ստուգել իրենց երեխաների տվյալները եւ պիտի խնդրեմ, որ լինեն հետեեւողական, որովհետեւ լինում է  այնպես, որ երեխայի տվյալները թվայնացված չեն լինում, պահանջվում է որոշակի ժամանակահատված քաղաքացիական կացության ակտերի գրասենյակների կողմից թվայնացման համար: Դա իրականացվում է 3 օրվա ընթացքում: Ստուգումը կարելի է անել stugum.emis.am կայքի միջոցով:

Հուն իսի 21-ից կբացվի առաջին դասարանցիների հայտագրումը, որը բաց կլինի առաջնահերթություն ունեցող բոլոր քաղաքացիների համար: Առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունենալու հանգամանքը, ինչպխես նաեւ տվյալ դպրոցում աշխատող ծնող ունենալու հանգամանքը: Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում»,-ասաց Անդրեասյանը:

Այնուհետեւ, ըստ նրա, հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերեն ուսուցում իրականացնող հանրակրթական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար:

«Հուլիսի 12-ից հայտագրման գործընթացին կկարողանան միանալ նաեւ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանցց, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաները, որոնց համար ուսուցման լեզուն կարող է լինել ոչ հայերենը: Սա տարածվում է նաեւ այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ:

Հայտագրման համակարգը չի փակվելու, այն գործում է ողջ ուսումնական տարվա ընթացքում եւ մեր երեխաները ամբողջ ուսումնական տարին կարող են ընդգրկվել դպրոցում, ինչպես պահանջում է երեխայի լավագույն շահը»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ