News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 25
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենան և վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը ու այդ ընթացքում կասկածներ է առաջացել, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում, հայտնում է shamshyan.com-ը։ https://shamshyan.com/hy/article/2022/05/16/1213583/

Վարորդը, որը Երևանի բնակիչ, 31-ամյա Լուսինե Վ.-ն․ է, ենթարկվել է սթափության փորձաքննության: Նա եղել է ոչ սթափ: Դրանից հետո պարեկները կնոջը հայտնել են, որ պետք է զրկեն 1 տարի ավտոմեքենան վարելու իրավունքից և լսելով դա, կինը սկսել է պարեկների հասցեին հնչեցնել հայհոյանքներ, հարձակվել և հարվածներ է հասցրել պարեկներին:

Այդ ընթացքում վերջիններս փորձել են հանդարտեցնել  Լուսինե Վ.-ին,  սակայն  վերջինս շարունակել է հայհոյանքներ տալ, իր ձեռքի բջջային հեռախոսով հարվածներ է հասցրել պարեկներին, ապա մաստակը թքել նրանց վրա:

Պարեկները ստիպված ոչ սթափ վիճակում գտնվող կնոջը տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ էլ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար նյութեր են  նախապատրաստվել ու Լուսինե Վ.-ին ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի  քննչական վարչության  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք, իսկ Լուսինե Վ.-ն ձերբակալվել է:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ