News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից Գարեգին Նժդեհի փողոցը: Պատճառը վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի հետաձգումն է։ Նիստը կրկին հետաձգվել է դատախազի չներկայանալու պատճառով։

Զոհվածների ծնողները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ ակնհայտ անգործություն եւ ծնողների հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսեւորում պատկան մարմինները։

Խոսքը նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի եւ Արծվիկ Մինասյանի՝  դեռեւս 2021թ. հունիս ամսին ներկայացված  հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին  ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է եւ մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման եւ Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն եւ դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ,  մերժել էր բողոքը։ Դատարանի այս որորշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։

Բողոքն, ըստ էության, դեռեւս չի քննվել։ Դատական նիատերը պարբերաբար հետաձգվում են եւ դեռեւս քննության առարկա պետք է դարձվի բացարկի հարցը։ Ընդ որում՝ բողոքը նախկին դատախազ, այժմ՝ դատավոր Կարեն Բիշարյանին է մակագրվել ձեռքով, ինչը եւս կասկածներ է առաջացնում ծնողների շրջանում՝ դատավորի անկողմնակալության վերաբերյալ։. Ի դեպ, վարուրթով փոխվել է նաեւ մինչդատական վարույթի քննչական ենթակայությունը, քանի որ դատախազությունը Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործն ուղարկել է ՔԿ ԶՔԳՎ, հետեւաբար փոխվել է նաեւ հսկող դատախազը։ Վարույթի նկատմամբ հսկողություն է իրականացնում այժմ ոչ թե դատախազ Արմեն Մուրադյանը, այլ՝ զինվրական դատախազության դատախազ Արշակ Մարտիրոսյանը, որը դատական նիատին չէր ներկայացել՝ չծանուցված լինելու հիմքով։ Այժմ ծնողները սպասում են զինդատախազի տեղակալի հետ հանդիպմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ