News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Գլխավոր դատախազը անգործություն է դրսեւորում, որեւէ ժամկետ չի պահպանվել. մեզ համար անհասկանալի մնաց, թե ինչու մեր հաղորդումը, որ ներկայացրել էինք հանցագործության վերաբերյալ, ուղարկվեց նախ Հակակոռուպցիոն կոմիտե, հետո Քննչական կոմիտե: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Վերաքննիչ դատարանի դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայողների հարազատներից Անահիտ Մանասյանը:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, քանի որ այսօր իրենց որդիների գործով դատական հերթական նիստը չի կայացել՝ դատախազի չներկայանալու պատճառով:

Դատական այս նիստում զոհվածների հարազատները գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ: Ծնողները կասկածներ ունեն, որ նիստը դիտավորյալ ձգձգում են:

«Միտումնավոր կարծես ծանրաբեռնում են արդեն իսկ գերծանրաբեռնված կառույցները, եւ դրանով տպավորություն կա, որ ոչ միայն այս գործն են ուզում քնեցնել, այլեւ առկա քրեական գործերը, իսկ այնտեղ բավական լուրջ քրգործեր կան ընդդեմ հրամկազմի, սպայական կազմի եւ այլն»,-ասաց Մանասյանը:

Մեկ այլ ծնող էլ հայտարարեց, որ մինչեւ դատախազը չգա էստեղ, ճանապարհը չի բացվելու. «Մենք եկել ենք՝ տեսնենք, դավաճանը կանչվելու է պատասխանատվության, թե ոչ: Որ դատավորի որդին զոհված լիներ, իրեն էսպես կպահե՞ր: Ինչքա՞ն պետք է փախչեն»,-ասաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին այս գործով որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության քննարկումը հետաձգվել է:

Տպել
Ամենաշատ