News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

«Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

 «Այս պահին անհրաժեշտ հետազոտություններն է անցնում: Առաջնային ախտորոշումը շաքարային դիաբետն է, որը բարձրացել է մինչեւ 27 նիշ: Նարեկ Մանթաշյանն ունի երիկամների հետ որոշակի խնդիր, որովհետեւ մեզի մեջ ացետոն է ախտորոշվել: Իրավիճակը նրան էր հասել, որ հիվանդանոցը չէր ցանկանում հոսպիտալացնել Նարեկ Մանթաշյանին, եւ միայն ՄԻՊ–ի եւ իմ միջամտությամբ հնարավոր եղավ հոսպիտալացնել նրան: Այս պահին Նարեկ Մանթաշյանին հոսպիտալացրել են Էրեբունի ԲԿ-ում»,- նշեց Կոչուբաեւը:

Ավելի վաղ Ալեքսանդր Կոչուբաեւը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը հինգ ամիս է՝ կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ