News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է «Դիմադրություն» շարժման այսօրվա քայլերթին։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր երեկոյան քայլերթով շրջել են Երևանի կենտրոնական փողոցներում։ Նրանք մի պահ կանգ առան Հանրապետության հրապարակում, ապա շարժվեցին դեպի Ֆրասիայի հրապարակ, որտեղ տեղի ունեցավ ամփոփիչ հանրահավաքը։

Հիշեցնենք նաև, որ «Դիմադրություն» շարժումը այսօր վաղ առավոտից մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է արել, որոնց ընթացքում ավելի քան 50 փողոց է փակել։ Ակցիաների ժամանակ 416 մարդ էր բերման ենթարկվել, այդ թվում երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Անհնազանդության ակցիաները կվերսկսվեն վաղը առավոտյան ժամը 08.00-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ