News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» դրամաշնորհային մրցույթ:

Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել հետևյալ միջոցառումների իրականացմանը՝

• աջակցություն հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ աղետների ռիսկի կառավարման պլանների իրագործման և աղետների ռիսկերի նվազեցման  համար,

• օժանդակություն ուսումնական հաստատության ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացմանը,

• աջակցություն շենքի կառուցվածքային մաս չհանդիսացող տարրերի ռիսկերի հետևանքները մեղմացնելու գործողություններին,

• աջակցություն վտանգների և դրանցից բխող հնարավոր աղետների ռիսկերի  նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներին,

• աջակցություն վտանգների և դրանցից բխող հնարավոր աղետների բացասական հետևանքների սահմանափակմանն ուղղված միջոցառումներին։

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է մինչև հունիսի 2-ը՝ ժամը 11.00-ը, ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:

Մրցույթի շրջանակում նախատեսվում է «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով դրամաշնորհի տեսքով անհատույց և անվերադարձ դրամական հատկացում տրամադրել մրցույթին հայտ ներկայացրած և հաղթող ճանաչված մասնակցին (դպրոցին)/մասնակիցներին (դպրոցներին): Հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:

Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 47 մլն 444 հազար ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ), որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած առավելագույնը 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 2 մլն 372 հազար ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ