News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քաղաքացիները Աջափնյակում փակել են ճանապարհը և վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան»: Այստեղ եւս ոստիկանները սկսեցին բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանների գործողությունների արդյունքում վատացել է քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ