News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Toyota Corolla մակնիշի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda Octavia մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Նարիրի» բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ պարեկային ծառայության ավտոմեքենան՝ լուսաձայնային ազդանշանները միացրած, դեպքի վայր մեկնելիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ