News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կառավարության հեղինակած  ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է ապահովել 1990 թ. հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի դրույթների իրագործմանն ուղղված աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը եւ համակարգումը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսվում է «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գործառույթները լրացնել նոր գործառույթով, ըստ որի՝ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատները կտրամադրեն ԱՏԱ Կառնետ հավաստագրեր՝ Կառավարության կողմից սահմանված կարգով: Խնդիրն այն է, որ ներկայումս համապատասխան օրենքով առեւտրաարդյունաբերական պալատների համար ԱՏԱ Կառնետ հավաստագրերի տրամադրման իրավասություն նախատեսված չէ, մինչդեռ միջազգային պրակտիկայում այդ հավաստագրերի տրամադրման եւ դրանց հետ կապված տեխնիկական մասի կարգավորման գործառույթները վերապահված են առեւտրաարդյունաբերական պալատներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ԱՏԱ Կառնետ հավաստագրերը հնարավորություն են տալիս առանց մաքսային վճարների ժամանակավոր արտահանել եւ ներմուծել արվեստի նմուշները, երաժշտական գործիքները:

Որոշակի հարցեր ճշգրտելու նպատակով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկել է օրինագծի քնարկումը հետաձգել:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները նախագծին տվել են դրական եզրակացություն:

Տպել
Ամենաշատ