News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ից թոշակառուները եւ նպաստառուները, որոնք ծառայություններ տրամադրող առեւտրային հաստատություններում եւ կազմակերպություններում անկանխիկ վճարում կկատարեն, հաջորդ ամիս հետվճար կստանան անկանխիկ վճարման գումարի 10 տոկոսի չափով։ Այս որոշումը մայիսի 19-ին ընդունվել է կառավարության նիստում։

 Բայց վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 5 000 դրամը (10 դոլար – խմբ.)։

Որոշումը տարածվում է նաեւ կոմունալ ծառայությունների վճարման վրա, եթե վճարումն իրականացվում է բանկոմատներով։

Շահառու կդառնան այն թոշակառուները եւ նպաստառուները, որոնք ըստ այս ծրագրի՝ գործընկեր բանկերի քարտապաններ են։

Հունիսի 1-ին կհրապարակվի այդ բանկերի ցուցակը, որոնց կարող են միանալ այլ բանկերի քարտապան շահառուները, որոնք կցանկանան օգտվել այդ ծրագրից։

Սկզբում ծրագիրը գործելու է 6 ամիս։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ առեւտրի կետերը նույնպես պետք է շահագրգռված լինեն այս ուղղության զարգացմամբ, քանի որ կենսաթոշակային միջոցների տարեկան շրջանառությունը կազմում է 500 միլիարդ դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ