News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է  Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գառների հրճվանքը

ԱՄՆ դեսպանը ասել է. «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»։

Երևանի 3-րդ Մասի բնակչությունն ունի դերակատարում իր ապագան որոշելու հարցում, նույն իրավունքից է օգտվում Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակչությունը։ Սա տեղական ինքնավարության պարզ սահմանումն է։

Այ, այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում, իսկ գառներին այս խոսքերը ոգևորվել են, որոշ այծերի առաջնորդությամբ, որոնք հասկանում են այս խոսքերի պարզ իմաստը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ