News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը հրավիրել է այցելել օկուպացված տարածքներ: Այս մասին Ալիեւը հայտարարել է Կրթության գիտության եւ մշակույթի  իսլամական կազմակերպության (ISESCO) գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմադ ալ-Մալիկի հետ հանդիպմանը, փոխանցում է «ԱՊԱ» գործակալությունը:

«Սակայն, չնայած, որ պատերազմի ավարտից անցել է արդեն մեկուկես տարի, այդ կազմակերպության ներկայացուցիչները չեն այցելել այդ տարածքներ»,- ասել է Ալիեւը, թեեւ հենց Ադրբեջանն էր հրաժարվում ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին:

Նախագահ Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ ISESCO-ի գործունեությունը եւ դրա փորձագետների մասնակցությունը կարող է կարեւոր դեր խաղալ նյութական վնասի գնահատման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ