News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը


ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանը իրավապահները խուզարկություն են իրականացնում:

«Այս պահին նիկոլյան իշխանության կամակատարները խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով՝ քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամ նահանջենք», - այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին հայտնել է, որ դատարանի որոշմամբ է խուզարկությունը կատարվում, խնդիրը վերաբերում է այն հայտնի տեսանյութին, որում Արամը մուրացկաններին փող է բաժանում ձմռանը. «Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում, ծիծաղելի է»: 

Արթուր Վանեցյանի օգնականը` Արամ Գրիգորյանը, չի հասկանում՝ ինչի համար են իր բնակարանում խուզարկություն անում:
«Այդ մուրացկաններին միշտ էլ քաղաքի տարբեր տեղերում կարելի է հանդիպել, միշտ էլ օգնել եմ, 500, 1000 դրամով օգնել եմ: Դա, ինձ թվում է, քրեորեն պատժելի արարք չէ, թող մուրացկաններին կանչեին, հարցնեին, ամբողջ օրը կառավարության, ազգային ժողովի մոտ են, ինձ թվում է դժվար չի, ինձ թվում է` իրենցից էլեն փող կուզեն», - լրագրողներին ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին իշխանական մի շարք լրատվամիջոցներում  «Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով  տարածվեց տեսանյութ:

Հետագայում, սակայն, պարզվեց, որ տեսանյութը հին է, արված էր Դեմիրճյան փողոցում, երբ Գրիգորյանը մուրացկաններին գումար էր տվել՝ օգնելու նպատակով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ