News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պակիստանի մարդու իրավունքների նախկին նախարար Շիրին Մազարին ձերբակալվել է։ Նրան մեղադրում են հողի յուրացման մեջ։ Այս մասին հայտնել է նրա դուստրը, գրում է AP-ը։

Շիրին Մազարիին, որն աշխատել է նախկին վարչապետ Իմրան Խանի օրոք, ոստիկանությունը ձերբակալել է Իսլամաբադում գտնվող իր տան մոտ։

«Ոստիկանները ծեծել են եւ տարել մորս, եւ ինձ ասացին, որ նրան ձերբակալել է Լահորի հակակոռուպցիոն թեւը»,-Twitter-ում գրել է Մազարիի դուստրը։

Նախկին նախարարներից մեկը Geo TV-ի եթերում ասել է, որ Մազարին դաժան վերաբերմունքի է արժանացել ձերբակալության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ