News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ես, թերեւս, կհամաձայնեմ այն տեսակետին, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ինչ-որ տեղ թուլացնում է Ուկրաինային վերաբերող ռուսական փաստարկը: Իսկապես, եթե Ֆինլանդիային եւ Շվեդիային կարելի է, ապա ինչո՞ւ չի կարելի Ուկրաինային: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Միջազգային հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը:

«Իհարկե, եթե ռուսաստանյան ղեկավարությանը մտահոգում է Խարկովի մարզից   Մոսկվա հասնելու համար բալիստիկ եւ թեւավոր հրթիռների թռիչքի կարճ ժամանակահատվածը, ապա Ֆինլանդիայի արեւելյան սահմանից մինչեւ Սանկտ Պետերբուրգ թռիքի ժամանակն ավելի կարճ է: Այսինքն՝ ինչ-որ իմաստով ռուսական դիրքորոշումը կորցնում է իր տրամաբանությունը»,- ընդգծել է ռուս փորձագետը:    

Այս առնչությամբ նա խորհուրդ  է տվել ուշադրություն դարձնել ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի վերջերս արած հայտարարությանը, որի համաձայն՝ Ռուսատանին մտահոգում է ոչ թե այս կամ այն երկրի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին, այլ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայումը ՌԴ-ի հարեւան երկրներում:

«Այսինքն, դա տեսականորեն նշանակում է, որ խնդիրն այն չէ՝ կլինի, թե չի լինի Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ, այլ այն, թե որքանով Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի կողմից ռազմատեխնիկական առումով յուրացվող տարածք: Ռուսաստանի համար, ամենայն հավանականությամբ, ավելի լուրջ սպառնալիք է ներկայացնելու որեւէ ապակայունացնող համակարգերի տեղակայումն Ուկրաինայի տարածքում, քան Ուկրաինայի անդամակցության փաստը ՆԱՏՕ-ին: Ցանկանում եմ հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ երկրները, օրինակ, Ֆրանսիան երկար ժամանակ ընդգրկված է եղել միայն ՆԱՏՕ-ի քաղաքական կառույցներում եւ ռազմական առումով մասնակցություն չի ունեցել դաշինքի գործունեությանը: Այս իսկ պատճառով այստեղ որոշակի հստակեցման կարիք կլինի, թե ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ընդգրկման որ ձեւաչափն է Մոսկվայի համար «կարմիր գիծ» հանդիսանում, այսինքն, թե ինչ պետք է թույլատրելի եւ անթույլատրելի լինի՝ հաշվի առնելով ՌԴ անվտանգության ընդհանուր շահերը»,- ընդգծել է քաղաքագետը:

Կորտունովի խոսքով՝ եթե պարզվի, որ Ուկրաինան կարող է դառնալ երկրորդ Ֆրանսիա, այսինքն կարող է ընդգրկվել որեւէ քաղաքական կառույցում, սակայն իր տարածքում չզարգացնի ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները, գուցե դա ընդունելի լինի Մոսկվայի համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Շվեյցարիան 2024 թվականին Ուկրաինային մարդասիրական օգնության համար ավելի քան 160 միլիոն դոլար կհատկացնի
Բացի այդ, զեկույցը վերաբերում է Շվեյցարիայի՝ այս տարի ականազերծման գործողությունների մի շարք միջոցառումներ կազմակերպելու ծրագրերին...
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Ռուս զինվորականները թերևս կփորձեն տեղափոխել 76-րդ կամ 7-րդ օդադեսանտային դիվիզիայի...
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Մենք, անշուշտ, չափից շատ էինք կասկածում...
Ուկրաինայում մեկ օրում զոհվել է 8 խաղաղ բնակիչ
Տուժել է 30 մարդ...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Ամենաշատ