News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը/Արցախը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել: Այս մասին ասվում է «Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) հայտարարության մեջ:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկու ամսում երկրորդ անգամ կընդունի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, որպեսզի առաջընթաց գրանցվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ «խաղաղության պայմնագրի» շուրջ բանակցություններում, ինչի մասին Միշելն ավելի վաղ հայտարարել էր:

2022 թվականի մարտին ադրբեջանական զորքերը վերահսկողության տակ են առել ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ հայաբնակ գյուղը, ինչի հետեւանքով հայ բնակիչները ստիպված են եղել փախչել: Ադրբեջանական սադրանքների պատճառով տարհանվել են նաեւ հարեւան Խրամորթ գյուղի բնակիչները:

Խիստ ձմեռային եղանակային պայմաններում Արցախի հայ բնակչությունը զրկվել էր գազից, ինչը հումանիտար ճգնաժամ էր առաջացրել, քանի որ վթարված գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքով:

Ադրբեջանը ԼՂ հայ բնակչության էթնիկ զտումներ է իրականացնում եւ տասնամյակներ շարունակ հայատյացության քաղաքականություն է վարում պետական մակարդակով: Ադրբեջանական զինված ուժերն 2021 թվականի մայիսից ի վեր ապօրինաբար ներխուժում են Հայաստանի ինքնիշխան տարածք:

Նախքան նիստի մեկնարկը EAFJD-ն եւ դրա հանձնաժողովում ընդգրկված հայկական ծագում ունեցող եվրոպացի քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել եւ Եվրոպայի խորհրդի նախագահին ու ԵՄ գործադիր մարմնին կոչ արել վերանայել եւ նիստի ժամանակ բարձրացնել հետեւյալ հարցերը.

‼ Որ Եվրոպական խորհրդարանը մարտի 10-ին բանաձեւ է ընդունել, որը լուրջ մտահոգություն է առաջացրել ԼՂ բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների առնչությամբ՝ միեւնույն ժամանակ դատապարտելով հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության կործանումը:

‼ Որ բանակակցությունները ղարաբաղյան հակամարտության շուրջ  պետք է անցկացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հաշվի առնելով ԼՂ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը:

‼ Որ սահամանզատման եւ սահմանագծման ցանկացած գործողություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չպետք է պարտադրվի ուժի կիրառմամբ, մարդու իրավունքների խախտմամբ՝ ի վնաս Հայաստանի ազգային անվտանգությանն ու ԼՂ կարգավիճակը որոշել՝ բավարարելով Ադրբեջանի պահանջները:

‼ Որ հայ ռազմագերիներն ու գերիները կալանքի տակ են մնում՝ չնայած տարբեր կառավարությունների, կազմակերպությունների կողմից հնչած բազմաթիվ կոչերին:

‼ Որ պատերազմը, որը սանձազերծվել է Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ, չի կարող բերել որեւէ տրանսպորտային հաղորդակցության պարտադրման՝ ի վնաս Հայաստանի ազգային անվտանգության եւ տնտեսական շահերին:

‼ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մի մասը:

ԵՄ-ն պետք է օգտագործի իր բոլոր լծակները, որպեսզի դիմակայի Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշմանը: Խաղաղություն չի կարող հաստատվել, եթե տեղի տանք Ադրբեջանի հավակնություններին Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության էթնիկ զտումների հաշվով»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ